Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում զոհված 26-ամյա Շավարշը տան միակ տղան էր

Դեկտեմբեր 29,2016 15:15

Այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհվածներից մեկը՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր:

Aravot.am-ը Աշոցքի գյուղապետի տեղակալ Կարեն Ապրեյանից տեղեկացավ, որ 1990 թվականին ծնված Շավարշը տան միակ տղան էր, ունի մի քույր, որը նոր է նշանվել:

Իսկ հայրը, որը մասնագիտությամբ եռակցող է, մեկնում էր արտագնա աշխատանքի: Մի քանի օր է ՝ ինչ հայրը Ամանորին ընդառաջ տուն էր վերադարձել: Շավարշը, փոխգյուղապետի բնութագրմամբ, հմուտ, կազմակերպված, ընդունակ ու միաժամանակ համեստ ու բարի տղա էր:

Նա դպրոցը ավարտելուն պես ընդունվել է Վազեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ու շարունակել իր զինվորական կարիերան: Գյուղացիների բնութագրմամբ, նրանց ընտանիքը յուրահատուկ է. ազնիվ արհեստավորի ընտանիք է:

Աշոցքում ծնված Շիրակի պաշտոնյաներից մեկի բնութագրմամբ, եթե որևէ հարցում նրա հոր՝ Մելիքսեթի կարիքը զգան, ապա նա չի նայում ցուրտ է, բուք է, պատրաստակամ վազում է իր գյուղի բնակիչների համար: Պապիկին՝ Շարմախի Օնոյին ևս բնութագրում են որպես իր հողի ու ջրին նվիրված հայ հայրենասեր մարդու:

Այս ընտանիքը, ըստ գյուղացիների, միշտ էլ սոցիալապես լավ վիճակում չի գտնվել: Աշոցքի բնակիչները չեն ուզում հավատալ, որ Շավարշն այլևս չկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031