Լրահոս
Օրվա լրահոսը

«Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում

Դեկտեմբեր 29,2016 15:35

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» մրցանակաբաշխությունը:

«Արցախի հիմնահարցը և խնդրի վերջնական լուծման հեռանկարները համազգային միասնության համատեքստում» անվանակարգում  առաջին մրցանակի (800 000 դրամ) արժանացավ քաղաքական գիտությունների դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Սերգեյ Մինասյանը «Զսպումը ղարաբաղյան հակամարտությունում» աշխատանքի համար:

«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014թթ.)» աշխատանքի համար:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը որպես համազգային միասնության առանցքային արժեք և առաջնահերթություն» անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն  Վարդան Դևրիկյանը:

«Հայաստանի Հանրապետությունը և 21-րդ դարի մարտահրավերները» անվանակարգում երրորդ մրցանակի (300 000 դրամ)  արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը «Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում» աշխատանքի համար:

«Հայաստանի և համայն հայության անելիքները Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, հատուցման հասնելու խնդրում» անվանակարգում  խրախուսական մրցանակի (200 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանը

«Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին: Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքի համար:

Մրցույթը հայտարարվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Այն նվիրված է  Հայաստանի անկախության 25-ամյակին:

Մրցույթին ներկայացված աշխատանքներն արտացոլում են 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունը ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները, ՀՀ պաշտպանության խնդիրը, որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն:

Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի 9 գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031