Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քարքարում իրականացված հորատումները դրական արդյունքներ են ցույց տվել

Դեկտեմբեր 29,2016 15:25

Քարքարում երկրաջերմային կայան կառուցելու նպատակով իրականացված հորատումները բավական դրական արդյունքներ են տվել։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

-Փորվել է երկու հորատանցք. մեկը 1500 մետր, մյուսը՝ 1684 մետր խորությամբ։

Հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին. «Սակայն նախնական տվյալներով, խորհրդատուները նշում են, որ 2,5 հազար մետր խորության վրա կարող ենք ունենալ 180 աստիճան ջերմություն և համապատասխան հեղուկ, որը լավ նախադրյալ է համակարգային երկրաջերմային կայանի կառուցման համար»։

Նախատեսվում է շուրջ 30 մեգավատ հզորությամբ կայանի կառուցում, որի տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ։ Այն Հայաստանի ներքին սպառման  3 տոկոսն է.

-Պետք է նաև նշեմ, որ նման երկրաջերմային տեղանքներ ունենք ոչ միայն Սիսիանում, այլև Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031