Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նոր ցիկլոն է ներթափանցելու. սպասվում է թույլ ձյուն. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2016 15:20

Հունվարի 1-ի գիշերը միջերկրական ծովից ՀՀ-ին թույլ արտահայտված ցիկլոն է մոտենալու, որն ազդեցությունը պահպանելու է նաեւ հունվարի 2-ին: Այս մասին այսօր «Արմենպրեսում» լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հունվարի 1-ին և 2-ին հանրապետության տարածքում կամպի: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնիում, Երևանում Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում սպասվում է թույլ ձյուն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

«Թուրքիայում պարալիզացված  շրջաններ կան, ձյան ծածկը հասնում է 2-3 մետրի, բայց այդ ցիկլոնը բեռնաթափվում է հենց Թուրքիայի վրա, իսկ մեզ վրա շատ թույլ տեսքով է ազդելու»,-հավելեց նա:

Առաջիկա կանխատեսումների մասին էլ Գագիկ Սուրենյանն ասաց, որ հունվարը դեկտեմբերի համեմատ ավելի տաք է լինելու. «Դա չի նշանակում, որ գարնանային եղանակներ են սպասվում: Վայրիվերումները շատ մեծ են լինելու՝ ցուրտ ներխուժումներ, արևադարձային տաք հոսանքներ: Հունվարը տեղումնառատ է լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031