Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց ԲՍՓ-ներում արմատական բարեփոխումներ անել

Դեկտեմբեր 29,2016 12:40

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սոցիալական ոլորտի խնդիրներին եւ կոռուպցիոն դրսեւորումներին՝ որոշ հանձնարարականներ տվեց:

Անդրադառնալով  բժշկասոցիալական փորձաքննությանը՝ ասելով՝  այս ոլորտում  էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռեւս հեռու են ցանկալի արդյունքից: Ուստի ԲՍՓ-ում պետք է իրականացնել արմատական բարեփոխումներ. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարում եմ տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով սկզբունքային մոտեցումները»:

Կարապետյանը հանձնարարեց բացառել քաղաքացիների շփումը որոշում կայացնողների հետ՝ ձեւավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին: Վարչապետը նաեւ հանձնարարեց վերանայել հաշմանդամության սահմանման  չափորոշիչները՝ հստակ տարաջատելով հիվանդ լինելը եւ հաշմանդամություն ունենալը:

Ըստ վարչապետի՝ պետք է յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանել քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը եւ սոցիալական երաշխիքների համակարգը. «Հանձնարարում եմ ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմ ձեւավորելու, նրանց որակավորումը ներկայացվող պահանջների, թվաքանակի, վարձատրության մեխանիզմների վերաբերյալ»:

Վարչապետ Կարապետյանն ասաց, որ սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով:

Վարչապետն ասաց, որ հարկավոր է  ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք  կբացառեն կոռուպցիան, պետք է բարձրացնել ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը:

Կարեն Կարապետյանի խոսքերով՝  պետությունը պետք է օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նեցուկ լինի նրան՝ ոտքի կանգնելու համար, բայց հանկարծ չստեղծի չաշխատելու խթաններ, այլ  առարկայական օգնություն տրվի, որպեսզի քաղաքացին կարողանա դժվար կացությունից դուրս գալ.«Բայց ոչ այդ պայմաններին սովորեցնելու համար: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջինը հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031