Այսօր առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանագոտում ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետեւանքով 3 հայ զինծառայող է զոհվել: Ադրբեջանական կրակի պատճառով նրանց մարմինները չէին կարողանում դուրս բերել: Չինարիից հայտնեցին, որ նրանց մարմինները դուրս են բերել կրակագծից, սահմանագոտում այժմ խաղաղ է;
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց 3 զոհի մասին տեղեկությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ