ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղայալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վիրավորական է, որ ֆեյսբուքում արվում են ստոր մեկնաբանություններ հարգված այնպիսի անձի հանդեպ, ինչպիսին է Ապրիամովը, մեր ընկեր Դաթոն: Նրա անձի մասին պատկերացում կազմելու համար այցելեք Գյումրի,հարցրեք ցանկացածին Դաթոյի զորամասի գտնվելու վայրը, գնացեք զորամաս, զրուցեք զինծառայողների հետ և պատկերացում կկազմեք անձի ով լինելու մասին և հիմարություններ դուրս չեք տա: Գտնում եմ, որ այդ հազար դրամի անիմաստ որոշումը և մեկնաբանությունները որոշման շուրջ խիստ վնասեցին բանակի հեղինակությունը: