Մատնացույց անելով փողոցներում վաճառվող բնական եղեւնիները եւ կտրատված եղեւնու ճյուղերը՝ երեկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախարարությունն այլ լուծումներ չի առաջարկում ու արգելում, որպեսզի Ամանորի առիթով եղեւնիներն անխնա «սպանդի» չենթարկվեն: Այն դեպքում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է տեխնիկական լուծումների` նվազագույնի հասցնելով բնությանը վնաս տալու գնով տոնածառ ունենալը:
Պարոն Մինասյանն ասաց, որ այդ ուղղությամբ մտածում են, եւ արդյունավետ լուծումներից մեկը կարող է լինել այն, որ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների միջոցով տարաների մեջ եղեւնիներ աճեցնեն ու այդ օրերին հանձնեն վարձակալության կամ էլ ցանկացողներին վաճառեն. «Այն կծառայի թե՛ որպես տոնածառ, թե՛ որպես եղեւնի»:
Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
Կարդացեք նաև
27.12.2016