Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորը դիմավորել հետեւելով նորաձեւությա՞նը, թե՞ պահել ինքնատիպությունը

Դեկտեմբեր 28,2016 21:37

«Քանի որ գալիք տարին հրե կարմիր աքաղաղի տարի է, ամանորի գիշերը պետք է շատ գեղեցիկ ու շքեղ տեսք ունենալ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասեց նկարիչ, դիզայներ, ոճաբան Անուշիկ Հովհաննիսյանը:

2017 թվականի տարերքը հանդիսանում է կրակը, ըստ որի՝ Անուշիկ Հովհաննիսյանը թրենդային է համարում կարմիրի բոլոր երանգները. «Կրակի գունային գամմայի լայն սպեկտրում են դեղնա-նարնջագույնից մինչև սև բոլոր տոները։ Ինչպես 2016 թվականին, գալիք տարում եւս իր ուրույն շեշտադրումն ունի ոսկեգույնը։ Չանտեսելով աքաղաղի փետուրների երանգները, ակցենտային են կանաչը, փիրուզն ու կապույտը»։

Ոճաբանը նշում է, որ պետք չէ վախենալ փայլից, ընդհակառակը, հագուստի մեջ շատ ակտուալ կտորներ է համարում թավիշը, մետաքսը, օրգանզան, շատ նորաձև համարում նաեւ փուլերը։

«Նույնիսկ, եթե դուք նախընտրում եք ներկայանալ սև հագուստով, այն կարող եք լրացնել վառ աքսեսուարներով, ողջունելի են բնական քարերը, ոսկին ու փետուրները»,-ասաց դիզայները։

hagust1

Տղամարդկանց՝ իրենց կերպարը շեշտադրելու համար, նա խորհուրդ է տալիս օգտագործել գունային գամմային համապատասխան վառ փողկապ կամ գրպանի թաշկինակ. «Տան ինտերիերը նույնպես ցանկալի է ընդգծել կրակի երանգների համադրությամբ, իսկ սեղանը ձևավորելուց չմոռանանք կարմիր կամ գինեգույն սփռոցն ու ոսկեգույն մոմերն ու աքաղաղին հաճոյանալու համար ցորենի հասկերը»։

Հետևելով նորաձևության միտումներին, այնուամենայնիվ ոճաբանը ամենակարևորն է համարում լինել ինքնատիպ և օրիգինալ։

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031