Լողի հայկական դաշնության գավաթի առաջնությունը նպատակ ուներ ի հայտ բերել տարվա լավագույն լողորդներին տարբեր լողաոճերում, որոնք հաջորդ մրցաշրջանում Հայաստանը կարող են ներկայացնել միջազգային լողուղյակներում:
Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի, ինչպես նաեւ դաշնության թույլտվությունն ստացած տարբեր ակումբների 70 մասնակիցները մրցեցին տղամարդկանց եւ կանանց 50 եւ 100 մետր ազատ, բրաս, բատերֆլայ եւ թիկնալող ոճերում:
Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն ընդհանուր առմամբ գոհ է հանրապետության լավագույն լողորդների ցույց տված արդյունքներից: Ավելին, Դավիթ Համբարձումյանի անվան ՕՀՄՊՄԴ-ի սան Լեւոն Խաչատրյանը, որը վերջին երկու տարում լավ ցուցանիշներ է ցույց տալիս, այս անգամ էլ ոչ միայն հաղթեց իր լողահերթում այլեւ սպորտի վարպետի նորմա լրացրեց:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ