Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդաբանը նշում է ալկոհոլից չհարբելու միֆերը եւ վնասները

Դեկտեմբեր 28,2016 19:00

«Նոր տարին առիթ չէ, որ զբաղվեն շատակերությամբ եւ հարբեցողությամբ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, ի վերջո կարելի է մեկ բաժակ գինով էլ շատ բարձր տրամադրությամբ անցկացնել ամանորյա գիշերը՝ ամեն ինչ գալիս է մարդու տրամադրվածությունից», -Aravot.am-ի հետ զրույցում նշեց սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Նրա խոսքերով՝ շատերը այդ օրերին իրենց «պարտքն» են համարում շատ խմել, որը կարող է բերել նաեւ պանկրեատիտի՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքման, լեղաքարային հիվանդության պրիստուպների. «Շատերը մտածում են, որ մեծ քանակության ճարպի հետ օգտագործելով ալկոհոլը, ոչ միայն թույլ չի տա հարբել, այլեւ կպաշտպանի օրգանիզմը ալկոհոլի վնասակար ազդեցությունից»: Սա, ըստ մասնագետի, մեծ միֆ է՝ խաբեություն. «Մեծ քանակի ճարպը ալկոհոլի հետ միասին կրկնակի  վնաս է ստեղծում, սուր պանկրատիտի համար մեծ ռիսկի գործոն է»:

1765

Հասմիկ Աբովյանը ալկոհոլը չարաշահողներին հիշեցնում է, որ այն առաջացնում է սրտի ռիթմի խանգարումներ եւ ինչպես ճարպը, այնպես էլ ալկոհոլը պարունակում է մեծ քանակի կալորիականություն, մեծ վնաս են նաեւ իրենց քաշին հետեւողների համար. «Ալկոհոլը իսկական թույն է եւ չկա մի օրգան համակարգ, որի վրա այն չազդի՝ ուղեղի, սրտի, լյարդի եւ առաջացնում է օրգանիզմում շատ ուժեղ ջրազրկում»:

Ալկոհոլից առաջացած ջրազրկումից խուսափելու համար սննդաբանը նշեց, որ գոնե խմիչքի հետ զուգորդել մեծ քանակության ջուր: Հաջորդ օրը, շատերը «պախմել» ասվածից փորձում են ազատվել թթվի ջուր խմելով, կամ նորից շարունակում են ալկոհոլ օգտագործել, որը ըստ մասնագետի, եւս սխալ է. «Օրգանիզմը քանի որ չափից դուրս ջրազրկված է լինում պետք է մեծ քանակի ջուր խմել եւ սուրճ, որը  նյարդային համակարգի վրա տոնուսավորող ազդեցություն ունի եւ պաշտպանում է լյարդը, քանի որ ալկոհոլը շատ մեծ վտանգ է լյարդի համար, այն ինչ-որ չափով կպաշտպանի լյարդը որոշակի վնասներից»:

Տարածված կարծիք կա, որ ալկոհոլը ունի տաքացնող հատկություն, ճիշտ է մեր տարածաշրջանին այդքան էլ բնորոշ չէ, բայց Հասմիկ Աբովյանը նշում է, որ երբ գիշերը սառած, մահացած, մարդ է գտնվում, այն հիմնականում լինում է ալկոհոլի ազդեցությունից, քանի որ առաջին պահին այն լայնացնում է անոթները, հետո լայնացած անոթներում արյունը սառչում է շատ արագ եւ օրգանիզմը սկսում է սառչել, եւ մարդը ալկոհոլի ազդեցության տակ քնած չի արթնանում մրսելու զգացումից, որից էլ սառչում եւ մահանում է:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031