Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառքի կհանվի 2 տասնյակից ավելի պետական անշարժ գույք. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 28,2016 18:25

Կառավարությունը պետական մի շարք հիմնարկներ վաճառքի է հանում:

Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի օրակարգում: Ըստ նախագծի, պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված պետական սեփականություն հանդիսացող թվով 24 անշարժ գույք մրցույթով կօտարվի:

Մրցույթի պայմաններ են՝ օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանել՝ գնահատված արժեքի 75-ի չափով, գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը:

Որոշման նախագծով սահմանվում է՝ եթե առաջին մրցույթի ժամանակ օտարման ենթակա գույքը չի վաճառվել, ապա նախատեսվում է նոր մրցույթ կազմակերպել, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը  նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 %-ի չափով: Մրցույթում հաղթող ճանաչելու համար որոշ պայմաններ են սահմանվում՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

 

Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 %-ի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ՀՀ արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 %-ն ուղղելով պետական բյուջե, 30%-ը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է  գանձապետական համապատասխան հաշվին:

Օտարման ենթակա պետական գույքերից են՝ «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի զբաղեցրած տնտեսական շինությունը, Երևան, Հալաբյան փողոց 22 ա  հասցեում գտնվող շենքի տարածք, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված՝ինֆեկցիոն մասնաշենքը, Սյունիքի մարզի Որոտան համայնքում գտնվող ձկնային տնտեսության տարածքը, Արթիկի վարժարանի շենքը,Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի 54 հասցեի ոչ բնակելի տարածք:

Օտարման ենթակա պետական գույքի ցանկն ու արժեքը տե՛ս նկարներում՝

1

2

3

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031