ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։
Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է։
Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները զոհվածների ընտանիքների անդամներին են փոխանցել ամանորյա ծանրոցներ, վստահեցրել են, որ իրենց որդիներն ու հայրերն օրինակ են յուրաքանչյուր զինվորի և սպայի համար։ Զոհվածների հարազատներին է փոխանցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի Ամանորի ուղերձը:
ՀՀ պաշտպանության նախարարություն