Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինգո-Արմենիան» 3.4 միլիարդ դրամի ապահովագրավճարների հատուցում է կատարել. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2016 17:44

«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունն այս տարի հավաքագրել է 8.4 միլիարդ դրամ ապահովագրավճար՝ կատարելով շուրջ 3.4 միլիարդ դրամի հատուցում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը: Ընկերության 2016-ի թվականի աշխատանքային արդյունքները ներկայացնելիս, պարոն Մելիքսեթյանն ասաց, որ այս տարի բավականին հավակնոտ ծրագրեր են դրել ընկերության առաջ, որոնք հաջողությամբ իրականացրել են:

tik_8069

Ընկերությունը, ինչպես ներկայացրեց պարոն Մելքիսեթյանը, տնօրինում է 11 միլիարդ դրամի ակտիվներ, ունի շուրջ 7 միլիարդ դրամի պարտավորություններ, իսկ սեփական կապիտալի մեծությունը կազմում է 3.9 միլիարդ դրամ: Ընկերությունում աշխատակիցների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 14%-ով, ներկայումս աշխատողների թիվը 267 է: Պարոն Մելիքսեթյանի ներկայացմամբ՝ Ինգո-Արմենիայի» զուտ շահույթը  կկազմի ավելի քան 900 միլիոն դրամ, շահութաբերությունն ըստ կապիտալի՝ 25%-է, իսկ ըստ ակտիվների՝ 10%, ընկերության վճարած հարկերի ծավալը կազմում է 400 միլիոն դրամ:

tik_8065

Ինգո-Արմենիայի ֆիզիկական անձ հաճախորդների թիվը  200 հազարի է հասնում,   եւ  1,300 կազմակերպություններ:

«Մեր առաջնային ուղղությունները շարունակական զարգացման եւ ֆինանսական կայունության ապահովում ենք, եւ դրանք արտացոլող հիմնական ցուցանիշներն են՝ վճարունակությունը, որով մենք գերազանցում ենք կենտրոնանան բանկի սահմանած նորմատիվը՝ 50%-ով,եւ իրացվելիությունը, որը գերազանցում է 2 անգամ: Նման ցուցանիշների մեզ հաջողվել է հասնել ռիսկերի համակողմանի գնահատման եւ հավասարակշռված ներդրումային քաղաքականության շնորհիվ: 2016 թվականին ամրապնդել ենք մեր առաջատարի դիրքերը ապահովագրական գործունեության ուղղություններից շատերում: Ապահովագրական շուկայում մատուցվող 10 ապահովագրական տեսակներից 7-ով առաջատարն ենք: Դրանք ենք՝ ԿԱՍԿՈ ապահովագրություն, գույքի ապահովագրություն, առողջության ապահովագրություն, տուրիստական   ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, օդանավերի ապահովագրություն»,-ասաց Արեւշատ Մելիքսեթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ընկերությունն այս տարի ԱՊՊԱ եւ ԿԱՍԿՈ ապահովագրատեսակներով բավարարել է հատուցման դիմումների 98,4%-ը, առողջության ապահովագրության  դիմումների 99%-ն է բավարարել:

Պարոն Մելիքսեթյանն անդրադառնալով 2017 թվականի ծրագրերին, ասաց, որ եկող տարին հոբելյանական է ընկերության համար, նշելու են Ինգո-Արմենիայի 20 ամյակը, որն անցկացվելու է թվայնացում  խորագրի ներքո:  Անցյալ շաբաթ ընկերությունում մեկնարկել է ԱՊՊԱ-օնլայն համակարգը՝ online.ingoarmenia.am հասցեով:  Սա, ինչպես ասաց պարոն Մելիքսեթյանը, հնարավորություն է տալիս հաճախորդներին ինքնուրույն  եւ առցանց կնքել ԱՊՊԱ պայմանագիր եւ կատարել վճարում: Շուտով նաեւ ներդրվելու է տուրիստական ապահովագրության առցանց համակարգը:

Ընկերության գործադիր տնօրենը վստահեցրեց, որ եկող տարի հաճախորդների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ մի շարք ծրագրեր ունեն. հատուցման նիստերը հաճախորդների համար դարձնելու են  ավելի թափանցիկ եւ հանրային: Եկող տարվա ապրիլից ծրագրվում է անցում կատարել ԱՊՊԱ հատուցումների ուղիղ վճարման համակարգին:

Մանրամասները՝ տեսանյութում

«Այս տարի ընկերությունը ավանդական ամանորյա կորպորատիվ միջոցառումից հրաժարվել է, փոխարենը միջոցառման համար նախատեսված գումարն ուղղելու է զինծառայողների առողջությանը եւ կյանքին պատճառված վնասների հատուցման հիմնադրամին»:

Առողջության ապահովագրման ներդրման մասին էլ պարոն Մելիքսեթյանն ասաց, որ ներդրվող ծառայությունում ներառվում է ապահովագրության 4 փուլ. առաջին տարին լինելու է քաղաքացու առողջության հետազոտության փուլը, 2-րդը՝ դրվելու է բուժման օպտիմալ, կարճ եւ որակյալ ճանապարհը. «Ամեն հաջորդող տարի փաթեթն ընդլայնվելու է եւ 4-րդ փուլում գործնականորեն բացառվելու է նախորդող հիվանդություններ հասկացողությունը: Փաթեթը մատչելի է, աշխատող մարդկանց գրպանին հարմար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Գյուղատնտեսության ոլորտում արդյոք ընկերությունը պատրաստվում է ապահովագրություն ներդնել. Գործադիր տնօրենն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում միջազգային կառույցները, իսկ հունվար ամսին ավելի հստակ կտեղեկացնեն այդ ծրագրերի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031