Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը «Սյունիք ֆուդին» հարկային արտոնություն կտա

Դեկտեմբեր 28,2016 17:10

«Սյունիք ֆուդ» ընկերությանը հարկային արտոնություն կտրամադրվի:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի օրակարգից:

Ըստ որոշման նախագծի, «Սյունիք ֆուդ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում     2016 թվականի հոկտեմբերի 13-ից մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը ներմուծվող ապրանքների`մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով:

Արտոնություն տալը կառավարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ  ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի եւ բանջարեղենի պահածոների վերամշակմամբ՝ պահպանելով մթերքների բնական համն ու հոտը։

«Սյունիք ֆուդ»-ը, ինչպես ներկայացված է հիմնավորման մեջ, նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 1,35 միլիարդ դրամի ներդրում կատարել, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 400 միլիոն դրամ: 400 միլիոնի ներդրումը ընկերություն պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Ընկերության առաջին փուլի սարքավորումների ներմուծումը կկազմի շուրջ 71 միլիոն դրամ։

Ընկերությունից վստահեցնում են՝ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 210 աշխատատեղ՝ 2017 թվականին՝ 127 հազար դրամ աշխատավարձով,  201-ին՝ 138 հազար դրամ, իսկ 2019-ին ՝180 հազար դրամ աշխատավարձով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031