Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը

Դեկտեմբեր 28,2016 16:50

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում  Ռուզաննա Բ.-ն պնդել է, որ իրեն վերագրվող հանցանքն ինքն իրականում չի կատարել: Վերջինս համոզված է եղել, որ 200.000 դրամը նախարարության աշխատակիցներին վճարում է որպես տուգանք նախօրոք հայտնաբերված խախտումների համար, սակայն ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները,  սպառնալիքների և հոգեբանական ճնշման միջոցով, իրեն պարտադրել են 03.02.2016թ.-ին հաղորդել կաշառք տալու վերաբերյալ: Ըստ Ռուզաննա Բ.-ի` ոստիկաններն իրեն տևական ժամանակով ապօրինի պահել են վարչությունում, ապա` սպառնացել, որ նշված հաղորդումը չտալու դեպքում կձերբակալեն: Ավելին` ՀՀ քննչական կոմիտեում ևս, պարտադրաբար, նույնաբովանդակ ցուցմունք է գրել քննիչի ուղղորդմամբ և թելադրանքով, սակայն հետագա ցուցմունքներում արդեն նշել է իրականությունը:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:

          Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031