ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
Մարալի-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ:
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:
Կարդացեք նաև
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն