Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը չի բացառել, որ Մինսկում Ադրբեջանի խնդրանքով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող են արտահանձնել Բաքու այն դեպքում, եթե ադրբեջանական կողմի հարցումը համապատասխանի օրենքի բոլոր պահանջներին:
«Եթե դիմումը լինի օրինական, եթե նա բացահայտ օրենքի խախտում է արել, և նրա մեղքն ապացուցվել է, ապա Բելառուսը դրական պատասխան կտա այդ դիմումին»,- ասել է դեսպանը, որի խոսքերը մեջբերում է ԱՊԱ-ն:
Դիվանագետը հավելել է, որ իր դիվանագիտական փորձում մի քանի նման միջադեպ եղել է:
Հիշեցնենք, բլոգեր Ալեքսանդր Լապշին Մինսկում ձերբակալվել է Ադրբեջանի հարցման հիման վրա: Նա ներառված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ