Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր տարուն 2 մայրեր կկարողանան իրենցից խլված երեխաների հետ դիմավորել

Դեկտեմբեր 28,2016 16:11

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի համակարգող Զարուհի Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում», ամփոփելով 2016 թվականը ՝ նշեց, որ այս տարի 10 ինքնասպանության դեպք են գրանցել, որոնք դեռեւս ուսումնասիրվում են, թե ինչո՞ւ կամ պետական ո՞ր բացի հետեւանքով են տեղի ունենում նմանատիպ դեպքերը:

Նշեց, որ ընտանեկան բռնության դեմ հասարակական կազմակերպություններն այս տարի ստացել են 5 հազարից ավելի զանգեր, իսկ ոստիկանության եւ քննչական մարմինների տվյալներով՝ 1500 զանգ էլ կա այդ կառույցներին. «Այնպես որ՝ ոլորտը մնում է հանրության ուշադրության կենտրոնում եւ դեռեւս մնում են չլուծված հարցեր»:

Խոսելով նաեւ այս տարվա մեջ տեղի ունեցած տեղաշարժերի մասին, տիկին Հովհաննիսյանը նշեց, որ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի կոնվենցիայի վերաբերյալ պետության ներկայացրած զեկույցն այս տարի քննարկվել է Ժնեւում:

2 տարվա կտրվածքով կոմիտեն պարտավորում է պետությանը իրեն հայեցողությամբ 2 կարեւոր խնդիրների շուրջ միջանկյալ զեկույց ներկայացնել, որը ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանի՝ սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումներն են եւ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունները:

Զարուհի Հովհաննիսյանը նաեւ նշեց. «Կոալիցիային հաջողվեց տեղաշարժ գրանցել եւ 2 մայր արդեն այս Նոր տարին կարողանալու են դիմավորել իրենց երեխաների հետ: Մենք պետք է դիտարկենք, թե որ կառույցների անգործության կամ կամայականության որոշումների պատճառով է, որ նմանատիպ դեպքեր են տեղի են ունենում եւ ինչպես է, որ դատական որոշումները ՀՀ-ում չեն կատարվում»:

Մյուս խնդիրը, որին Զարուհի Հովհաննիսյանը անդրադարձավ՝ այն օրենքն էր, որը վերջապես պետությունը հանձն առավ ընդունել՝ ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերին աջակցության օրենսդրությունը: Նա լավատեսություն հայտնեց, որ աշխատանքը համակցված կկատարվի եւ կունենանք այն օրենքը, որը մենք ցանկանում ենք:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանը փորձելով այս ոլորտի դրական հատվածը ներկայացնել՝ ասաց, որ կոալիցիան հետամուտ է եղել 2 դեպքի ընդհանուր բարձրաձայնմանը, հանրայնացմանը եւ ռազմավարական դատավարություններին եւ դրանց հետեւողականությանը:

«Ցավոք սրտի նման դեպքերը ուսումնասիրվում են կնոջ անբարոյական վարք դրսեւորելու պատճառով սպանություններ եւ հանրայնացման բուն նպատակներից մեկն էլ այն է, որ ոչ մեկ իրավունք չունի, թե՛ ընտանեկան բռնության ենթարկել մյուսին, եւ թե՛ առավել եւս սպանելու ցանկացած նկատառմամբ»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031