Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների պատճառը ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է

Դեկտեմբեր 28,2016 15:42

«www.newsline.am» լրատվական կայքում հրապարակված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կրկին բռնության է ենթարկվել կալանավոր Հրաչյա Գևորգյանը» հրապարակման հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որն ստանձնել է վերջինիս իրավունքների պաշտպանությունը, 2016 թ. դեկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Հանցագործության մասին հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուշադրություն է հրավիրել Հրաչյա Գևորգյանի նկատմամբ ՔԿՀ աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքին, որի պատճառը, կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների մասին ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է:

Քննչական մարմինը, սակայն, 2016 թ. դեկտեմբերի 20-ին հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի քննարկմանը այն դեպքում, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործություն կատարելու ուղղությամբ նախնական քննությունը պետք է կատարվի Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորին բռնության ենթարկելու վերաբերյալ դիմումը քրեակատարողական վարչության պետի քննարկումից վերցնելու և Հատուկ քննչական ծառայության վարույթ հանձնելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. դեկտեմբերի 26-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանը կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջնորդությունը նախ կոմունիկացվել էր Դատարանի կողմից, ապա ՀՀ Կառավարության պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը մերժել էր այն:

Փաստաբանի կողմից արդեն իսկ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտման՝ կալանավորին պատշաճ բժշկական խնամք չտրամադրելու հիմքով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031