Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»

Դեկտեմբեր 28,2016 15:23

«Բավականին բարդ տարի է»,- դեկտեմբերի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին, ասաց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականը ավարտեցինք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով եւ սպասվում էր, որ 2016 թվականին բավականին մեծ աշխատանք ունեն կատարելու, որպեսզի 2017 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացվեն եւ երկիրն աստիճանաբար անցնի լիարժեք կառավարման մոդելի փոփոխության՝ դեպի խորհրդարանական հանրապետություն. «Զուտ ներքաղաքական եւ տնտեսական առումով տարին ցույց տվեց, որ կառավարման այն մոդելը, որը տարիներ շարունակ կիրառում էինք, խիստ վերանորոգման անհրաժեշտություն ունի։ Ես «պերեստրոյկա» բառը չէի օգտագործի, քանի որ այդ ամենը բերելով անկախության, որը մեզ համար դրական է, բայց իր մեջ բացասական տարրեր էլ ունի: Անկախ ամեն ինչից՝ կառավարության փոփոխության ժամանակ էլ ե՛ւ նախկին վարչապետը, ե՛ւ հանրապետության նախագահը նշել են, որ անհրաժեշտ է նոր մոտեցում: Այո՛, նոր մոտեցում հին խնդիրները լուծելու առումով»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Դավթյանն առանձնացրեց Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Նա նաեւ կարեւորում է ԱՄՆ ընտրությունները. «Դա, անկասկած, ազդեցություն կունենա ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ ընդհանրապես աշխարհի վրա եւ բնականաբար, կունենա Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վրա: Տնտեսական առումով մեր թիվ մեկ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ բնական է՝ կախված այն բանից, թե ինչպես կընթանան Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, կշարունակվեն արդյոք պատժամիջոցները, թե կթուլանան, այս ամեն ինչը իր ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության վրա»:

Արտակ Դավթյանը նշեց, որ տարին մարտահրավերներով լեցուն էր. «Բայց ես հետեւում եւ հավատում եմ այս իմաստությանը, որ այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Եվ ես կցանկանայի, որ բոլորս 2017 թվական մուտք գործեինք հենց այս կարգախոսով, որ մենք ավելի ուժեղ ենք, եւ այն, ինչ տեղի ունեցավ 2016-ին, բացասական առումով, մարտահրավերների առումով, անկասկած սա նաեւ մեր պատմությունն է, մեր հիշողությունն է: Իսկ հիշողությանը պետք է սրբությամբ վերաբերվենք, եւ բնականաբար, համապատասխան դասեր քաղած պետք է մտնենք 2017 թվական»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031