Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Հանրապետականը կարծես ատամնաբուժարան է, ով մտնում է՝ առանց ատամ դուրս է գալիս

Դեկտեմբեր 28,2016 15:08

«Այս տարին կարեւոր էր, քանի որ ինքնավստահություն ձեռք բերեցինք. Գիքոր հանրապետությունից վերածվեցինք նժդեհական, Վահագնի, հաղթողի, փառավոր, արժանապատիվ պետության»,- դեկտեմբերի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին, ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը ձեռք է բերել հաղթողի ինքնազգացողությունը, որը դեռ 1000 տարի կհերիքի. «Մենք հաղթեցինք՝ մեն-մենակ մնալով թշնամու դեմ»:

Ազատ Արշակյանը անդրադարձավ նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությանը. «Հայտնի, կայացած, աշխատանքային փորձ ունեցող, գործն իմացող մեկը վերադարձել է հայրենիք, դա էլ է հետաքրքիր: Եվ նա թարմ ուժերով սկսեց աշխատանքը՝ ոչ գավառական: Գավառական չէր, դրանից առաջ, իմ կարծիքով, գավառամտություն էր, ես համարում եմ, որ մեր կառավարությունը գավառական, գյուղապետարանի կառավարություն էր, գյուղապետարանի ավագանի: Ես մտածում էի՝ քաղաքակիրթ մարդ է եկել եւ այն երկրից է գալիս, որտեղ «պերեստրոյկա» եւ հեղափոխություններ կան:

Հիմա, երբ որ շարք կանգնած, ոնց որ ատամնաբուժարան գնան, մտան Հանրապետական կուսակցություն՝ ատամնազերծ լինելու համար: Հանրապետականը կարծես թե ատամնաբուժարան է, ով մտնում է, կարծես թե առանց ատամ դուրս է գալիս: Ես հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան, բայց մտավ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031