Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Մեզնից յուրաքանչյուրը պաշտպանված չէ Սովետական Միության կիրառած տեխնոլոգիաներից

Դեկտեմբեր 28,2016 14:56

«Անցնող տարին ազդակների տարի էր»,- դեկտեմբերի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երաժիշտ Վահան Արծրունին։

Նա երկու մասի բաժանեց իր խոսքը, առաջինը՝ որպես երաժիշտ, նա առանձնացրեց մշակութային դաշտի հստակ սեգմենտավորումը. «Սեգմենտներից մեկը մենք տեսանք նախագահի հետ հանդիպման ժամանակ, որ բյուջեից տարբեր հեռավորության վրա գտնվող մշակութային գործիչներ ինչպես ինքնադրսեւորվեցին եւ նախագահի ուղերձը հստակ ակնհայտ էր։ Այսինքն՝ մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ որ համախմբվում են իշխանություններին լոյալ մշակութային գործիչներ եւ նաեւ դիտարկում ենք այլ բեւեռներ, որտեղ որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես որեւէ առնչություն չունեն բյուջեի հետ, որեւէ ցանկություն, ակնկալիք առնչվելու այդ ոլորտին չունեն եւ իշխանության դրսեւորումը այդ զանգվածի նկատմամբ։ Սա չի զարմացնում, այդտեղ նորություն չկա, պարզապես ինձ համար ուրախալի է, որ վերջապես այդ ուղերձը, այդ ազդակը հստակ ձեւակերպում ստացավ՝ աուդիովիզուալ ձեւակերպում. ռազմական համազգեստով մարդ, որը որ հրավիրել է արվեստագետներին եւ ցույց է տալիս իր կողմից ընդունելի եւ միակ շփվելու եզրերը»։

Իսկ որպես քաղաքացի Վահան Արծրունին նշեց, որ հասկացել է, որ մեզնից յուրաքանչյուրը պաշտպանված չէ այն տեխնոլոգիաներից, որոնք տասնամյակներ շարունակ կիրառել է Սովետական Միությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունից երաժշտին հրավիրել էին զրույցի եւ արգելափակել էին նրա ֆեյսբուքյան էջը. «Ուժային կառույցներից որեւէ մեկը կարող է ձեզ հրավիրել սկզբնական տարբերակով զրույցի։ Այսինքն՝ այդ բառով են քողարկում հարցաքննությունը։ Սա զավեշտի է վերածվում: Բայց մյուս կողմից, եթե խոսքը քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ տարրական ազատությունների մասին է, ես շատ սուր եւ շատ լուրջ եմ ընդունում, եւ համապատասխան դրսեւորումը ցուցաբերում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031