Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Վարդանյան. «Պարզ չէ, թե ինչ կբերի 2017 թվականը»

Դեկտեմբեր 28,2016 14:35

«Մեզնից պակասեց հայ մարդու արժանապատվությունը»,- դեկտեմբերի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Նա մանրամասնեց, որ ժողովուրդը ինքն իր հանդեպ հարգանքը եւ հավատը կորցրել է. «Եթե մենք վերականգնենք այդ ազգային արժանապատվությունը, մարդկային արժանապատվությունը, կարծում եմ շատ բան տեղը կընկնի։ Սա, որ ասում եմ, նկատի ունեմ ոչ միայն տարվա ընթացքում, այլ վերջին տարիներին կատարված դեպքերը, որոնք անկման հասցրեցին՝ հոգեկան անկման, հավատի կորստի, վստահության կորստի, ամեն տեսակի արժեքների կորստի։ Եվ այս ամենի մեջ մարդկանց դեմքին ուզում ես ժպիտ որոնել որտեղի՞ց գտնես»։

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը համաձայնեց Դավիթ Գասպարյանի հետ. «Այստեղ արժանապատվության խնդիր կա։ Ես մեկ-մեկ ասում եմ՝ մարդ ավելի լավ է մեռնի, քան իր արժանիքները ոտնատակ տա, որովհետեւ միշտ չէ, որ կյանքը ավելի ճիշտ է, քան մահը։ Արժանապատվությունը շատ կարեւոր է ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ ընդհանրապես մարդու համար։ Եկող սերունդը ի՞նչ պետք է սովորի։ Անհասկանալի շատ բաներ կան»:

Հրանտ Վարդանյանը հավելեց, որ պարզ չէ, թե ինչ կբերի 2017 թվականը. «Եթե մենք այսօր մշակույթին բյուջեից 2-3 տոկոս ենք հատկացնում… հարցը այն չէ, որ պետք է մշակույթին ֆինանսավորի պետությունը, հարցն այն է, որ պետությունը պետք է կազմակերպի այնպես, որ մշակույթը զարգանա։ Ամենօրյա աշխատանք է, անհատականության վրա է՝ եթե մարդ արեց, արեց, եթե չարեց ոչ մի խթան չկա, ոչ մի համախմբում չկա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031