Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի մեկնարկը ՀՀ-ն նախատեսել է մինչեւ 2017-ի ապրիլ»

Դեկտեմբեր 28,2016 13:14

«Հայաստանի կառավարությունն արդեն 240 մլն դոլարի ներդրումային ծրագրերի առաջարկ է հավաքել»,- այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով, քննարկումների համար արդեն հավաքվել է 160 ներդրումային ծրագիր, դրանցից 110-ը միայն մարզերից. «2017–ի առաջին եռամսյակում կգործարկվի կամ կընդլայնվի 7 ընկերություն։ 3 միլիարդ դրամի ներդրումների շնորհիվ նրանք ավելի քան 820 աշխատատեղ կստեղծեն, որոնց թվում՝ «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղը»: «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղն, ըստ նախարարի, կգործի Արծվաբերդ գյուղում։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտահանման պետապահովագրությանը, այն, ըստ նախարարի, այս տարի 5 անգամ մեծացել է. «Ընթացիկ տարվա դեկտեմբերի դրությամբ, արտահանման ապահովագրության պետական գործակալությունը ապահովագրել է մոտ 2 միլիարդ դրամի արտահանման գործարքներ կամ ավելի քան 5 անգամ ավելի 2015-ի նույն ցուցանիշից, ներդրվել է նաեւ հաշվարկագրերի մեխանիզմը, որն արտահանողին թույլ է տալիս վճարը նախապես ստանալ՝ չսպասելով արտասահմանյան գնորդի փոխանցումներին»:

Պարոն Կարայանը նաեւ տեղեկացրեց, որ 2017-ին Հայաստանը ներդրումային ֆորումներ է նախատեսել անցկացնել Ֆրանսիայում, ԱՄԷ–ում. «Ֆրանսիայում ֆորումը նշանակված է փետրվարի վերջին, իսկ Էմիրություններում՝ մարտի կեսին»:

Մինչեւ 2017-ի ապրիլ Հայաստանը նախատեսել է սկսել Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը: Նախարարի խոսքով, արդեն մշակվել են, ազատ տնտեսական գոտու հայեցակարգային մոտեցումները, պատրաստվել է նաեւ բիզնես ծրագիրը.« Սկսվել է պոտենցիալ ներդրողների առաջարկների հավաքումը: Նախատեսվում է ազատ գոտին ստեղծել սահմանի հայկական կողմում՝ Մեղրիի շրջանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031