Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան և Մոսկվան Սիրիայում հաշտության համապարփակ ծրագիր են մշակել. «Անադոլու»

Դեկտեմբեր 28,2016 12:51

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում հաշտության համապարփակ ծրագիրը, որը կներկայացվի հակամարտող կողմերին: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Հաշտության ծրագիրն ընդգրկում է այն բոլոր շրջանները, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և կառավարական ուժերի միջև:

Կողմերին կառաջարկվի դադարեցնել ռազմական գործողությունները՝ սկսած դեկտեմբերի 29-ից՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից:

Գործակալությունը նշում է, որ պայմանավորվածությունը չի ազդի ահաբեկչական խմբավորումների վրա՝ չհստակեցնելով, թե որոնք են այդպիսիք:

Կայուն հաշտության հասնելու դեպքում Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ Աստանայում կսկսեն քաղաքական բանակցություններ՝ հակամարտության վերջնական լուծման համար: Որպես խաղաղության գործընթացի երաշխավորներ հանդես կգան Մոսկվան և Անկարան:

Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը պատրաստ են դառնալ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև պատրաստվող խաղաղության համաձայնության երաշխավորներ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031