Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հայկ Բադալյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 38 ՕՕ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ «Աշտարակ Կաթ» գործարանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում