Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության մեջ արտաքին հատվածից թելադրված ռիսկերը որոշակիորեն թուլանում են. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 28,2016 11:25

Հայաստանի տնտեսության մեջ արտաքին հատվածից թելադրված ռիսկերը որոշակիորեն թուլանում են։ Միտումները պահպանվելու դեպքում դրանց ազդեցությունը շուտով տնտեսության վրա զգալի կլինի։

Բնականաբար մեծ է Հայաստանի տնտեսության կախվածությունը արտաքին մի շարք գործոններից։ Պատահական չէ, որ տնտեսական զարգացումները հիմնականում կրում են դրանց ազդեցությունը։

Չնայած պահպանվող անկայունությանը եւ բարձր տատանողականությանը, նկատելի է պղնձի գների բարձրացման միտումը։ Հոկտեմբերի վերջի համեմատությամբ այն զգալիորեն թանկացել է։ Անցած երկու ամսվա ընթացքում պղնձի գինը միջազգային շուկայում բարձրացել է տոննայի հաշվով գրեթե 800-900 դոլարով։ Այն այժմ տատանվում է 5,4-5,5 հազարի սահմաններում, թեպետ մի պահ գերազանցում էր նույնիսկ 5,9 հազարը։

Տարեսկզբին պղինձը միջազգային շուկայում վաճառվում էր 4,4 հազար դոլարով։ Չնայած հետագայում գինը որոշ չափով բարձրացավ, այնուհանդերձ հաստատվեց հիմնականում 4,6-4,8 հազարի միջակայքում։

Պղնձի միջազգային շուկայում վերջին շրջանում ձեւավորված գներն անշուշտ դրական գործոն են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար։ Հանրահայտ է, թե այս ճյուղը ինչ կարեւոր ազդեցություն ունի տնտեսության, առավել եւս՝ պետական բյուջեի եկամուտների վրա։

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ընկերությունը, ի դեմս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», այս տարվա ինը ամիսներին պետական բյուջե է մուծել ընդամենը 5,2 մլրդ դրամ։ Սա 3,6 անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ։ 2015թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե էր վճարել 19 մլրդ դրամ։

Ընդ որում՝ այնպես չէ, որ այդ ժամանակ պղինձը միջազգային շուկայում շատ ավելի թանկ էր. տարեսկզբի 6 հազարից այն աստիճանաբար նվազեց եւ սեպտեմբերին մոտեցավ 5 հազար դոլարին։ Հաջորդ երեք ամիսներին պղնձի գինը տատանվում էր 4,6-4,7 հազարի միջակայքում։ Այդ պայմաններում ընկերությունը պետական բյուջե էր վճարել մի քանի անգամ ավել հարկ։

Նավթի գների բարձրացումը ավելացրել է Ռուսաստանի տնտեսության աճի հավանականությունը։ Պատահական չէ, որ վերջին երկու տարիների անկումից հետո հաջորդ տարվա համար միջազգային կառույցները դրական կանխատեսումներ ունեն ՌԴ տնտեսական աճի վերաբերյալ։ Այդ գործոնից Հայաստանի տնտեսության կախվածությունն արտահայտվում է առաջին հերթին տրանսֆերտային հոսքերի տեսքով։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031