Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թ. ավելի ակնառու դարձան Հայաստանի տնտեսության եւ անվտանգության խոցելի կետերը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 28,2016 11:12

Անցնող տարին Հայաստանի արտաքին քաղաքականության համար շոկային էր: Այն պայմանավորված էր առաջին հերթին ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական իրադարձությունների վերսկսմամբ եւ արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկի՝ տնտեսության, մեղմ ասած, կրճատմամբ:

2016 -ը նախընտրական տարի էր եւ երկրի պետական համակարգը, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ տրանսֆորմացիայի փուլում էր:

Հայաստանի իշխանությունները, տնտեսական ու քաղաքական խնդիրներից բխող՝ բնակչության շրջանում արմատական տրամադրությունների տարածման ֆոնին, փորձեցին մի կողմից ապահովել ներքաղաքական կայունություն, իսկ մյուս կողմից զգուշավոր եւ ռեակցիոն քայլեր իրականացնել արտաքին քաղաքականության ոլորտում: Լինի Ղարաբաղյան հիմնախնդիր, թե հայ-իրանական հարաբերություններ, Հայաստան-ԵՄ համագործակցություն, թե Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազք: Անցնող տարին Հայաստանի համար նաեւ նախկինում սկսված գործընթացների շարունակությունն էր: Սա վերաբերում է հատկապես հայ-իրանական հարաբերություններին եւ Վրաստանի հետ տարբեր խնդրահարույց հարցերի քննարկումներին:

Հայաստանի եւ ընդհանրապես ցանկացած պետության արտաքին քաղաքականություն ուղղված է մի քանի կոնկրետ խնդիրների լուծման: Դրանք են՝ երկրի արտաքին անվտանգության ամրապնդումը, տնտեսության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովումը, միջազգային կառույցներին ինտեգրացիան, ինչպես նաեւ կոնֆլիկտների՝ Հայաստանի պարագայում ԼՂ հակամարտության կարգավորումը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031