Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բնակարաններ` Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին

Դեկտեմբեր 28,2016 10:55

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող վերջին 8 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և ևս մեկ անգամ հիշեցրել, որ սահմանված կարգով բնակիչները համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել Ամանորի նախաշեմին խնդրին վերջնական լուծում տալու և բնակության համար անհրաժեշտ հարմարություններով ապահովված բնակարաններ տրամադրելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031