Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Որոշ պարզաբանումներ ս.թ. դեկտեմբերի 17-ի իմ ելույթի արձագանքների վերաբերյալ. ilur.am

Դեկտեմբեր 28,2016 10:50

Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենեւին անսպասելի չէին, եւ դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից։ Եւ, ըստ երեւույթին, հենց այս հանգամանքն է, որ առանձնապես հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին»։

Բոլորովին մտադիր չլինելով պատասխանել բացասական արձագանքներին, հարկ եմ համարում միայն ցավակցաբար արձանագրել, որ Ղարաբաղյան կարգավորման իմ «տեսակետը» կամ «հայեցակարգը» պարտվողական կամ դավաճանական հայտարարող ու դատափետող հարգարժան ընդդիմախոսներս հայտնվել են ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։ Պարզվում է, որ այդ մարդիկ ընդհանրապես անտեղյակ, կամ իրենց սազող բառով, բեխաբար են Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։

Դեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված եւ Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը որեւէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետեւյալ իրարահաջորդ քայլերը.

1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի.

2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.

3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.

4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաեւ Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.

5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.

6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։

Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վաան says:

    Մաթեմատիկայում ռացիոնալ հասկացությունը մատնանշում է քանակ որը արտահայտելի է որպես ամբողջության անհավելույթ/անբաժին մասերով, իսկ ավելի հանրային կիրառությունը որը պատճառահետևանքային մտածողության մասին է, բխում է դրանից: 2016 ին աշխարհը եկավ մեզ ապացուցելու որ որպես կանոն այսուհետ պիտի ընդունենք որ ապրում ենք իռացիոնալ աշխարհում: ինչ է դա նշանակում? Պատճառահետևանքային տրամաբանությունը թյուր է հատկապես քաղաքականության մեջ: Թե մեր առաջին նախագահը ու թե մեր գործող “ադմինիստրատրվ առաջնորդությունը” չունեն ոչ բառապաշար ու ոչ էլ մտքապաշար մեկնաբանելու կամ ընկալելու աշխարհը որի մեջ ապրում ենք: Մի ամբողջ տարի բոլոր ազատական մտածողները (ԱՄՆ-ի այսպես կոչված լավագույն քաղաքագիտական դպրոցները) փորձեցին մասնավոր ճշմարտության ներսից հասկանալ մեկ այլ մասնավոր ճշմարտության տրամաբանությունը ու մատնվեցին խայտառակ անհաջողության: Իսկ մենք, արի ու տես, այնքան խելոք ենք, որ մեր մասնավոր ճշմարտության ներսից կարող ենք ճշգրիտ եզրակացություններ անել մեկ այլ մասնավոր ճշմարտության գոյություն ունեցող կամ չունեցող տրամաբանության մասին, չունենալով պատկերացում նույնիսկ մեր սեփական ճշմարտության կանոնի մասին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031