Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ծառուկյան հեռացած ու միացած տանդեմը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 28,2016 10:38

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 27-ին պարգևներ են հանձնել Հայաստանի լավագույն մարզիկներին, 2016 թվականին աչքի ընկած չեմպիոններին և մեդալակիրներին, այդ թվում՝ Ռիոյի ամառային օլիմպիադայի, որոնց Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը կրկին միասին էին երկրպագում Բրազիլիայում: 2015 թվականի փետրվարից հետո, երբ հնչեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու, քաղաքականության մեջ չարիք լինելու մասին հայտնի ելույթը, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կարծես թե դարձել են անբաժան տանդեմ: Այդ պարագայում այլևս անկարևոր է դառնում այն, թե որտեղ է Ծառուկյանը, այսպես ասած՝ քաղաքականության մեջ, թե դրանից դուրս: Եվ այս իմաստով էլ ակնհայտ է, որ Ծառուկյանի վերադարձի խնդիրը զուտ տեխնիկական խնդիր է և խոսքը կարող է վերաբերել ընդամենը նրա քաղաքական կարգավիճակի որոշմանը, թե որտեղ է նա լինելու քաղաքականության մեջ խորհրդարանական ընտրապայքարի ընթացքում: Մի բան ակնհայտ է, որ նա լինելու է Սերժ Սարգսյանի կողքին:

Սակայն, սա իհարկե ոչ միայն չի մարում կամ ձևականացնում ինտրիգը, այլ ըստ էության ավելի է խորացնում այն, որովհետև լինել Սերժ Սարգսյանի կողքին, ամենևին չի նշանակում լինել ՀՀԿ-ի կողքին: Եվ այս տեսանկյունից, երբ հայտարարվում է, որ Ծառուկյանը քաղաքականություն «վերադառնալու» է ընդդիմադիր կարգավիճակով, ապա նկատի է առնվում, թերևս, ոչ թե ընդդիմությունը Սերժ Սարգսյանին, այլ ընդդիմությունը ՀՀԿ-ին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031