Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են

Դեկտեմբեր 28,2016 17:30

«Հայաստանի իշխանությունները քաղաքական իմաստով ի վիճակի չեն դիմակայելու ռուսական ծրագրին: Բայց միեւնույն ժամանակ, վստահ եմ, Հայաստանը համաձայնություն չի տա որեւէ շրջանի վերադարձին: Այս իրավիճակում չեմ բացառում, որ կրկնվի ապրիլյան ռազմական գործողությունների սցենարը, որը տապալվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի շնորհիվ:

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը

Այդ սցենարի կրկնությունը առավել քան իրական է, ընդ որում՝ հաջորդ անգամ Ադրբեջանին ռազմական գործողություններում սպառազինությունների կիրառման ավելի լայն իրավունքներ կընձեռվեն Կրեմլից»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը` հավելելով. «Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են:

Մի առիթով արդեն ասել եմ, կրկնեմ` հաջորդ պատերազմը, որն, իմ կարծիքով, անխուսափելի է, լինելու է հայրենական պատերազմ: Ժամկետները կորոշի Ռուսաստանը` կախված աշխարհաքաղաքական զարգացումներից»:

Թեմայի մանրամասները

 

«Առավոտ», 27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031