Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղափունջ՝ Վայոց ձորից

Դեկտեմբեր 28,2016 13:00

Լույս է տեսել բանաստեղծ, երգիծաբան Արթուր Բունիաթյանի «Ծիծաղափունջ Վայոց Ձորից» գրքույկը, որտեղ զետեղված են հեղինակի երկարամյա լրագրողական գործունեության ընթացքում հավաքած, մշակված՝ վայոցձորյան զվարճալի պատմություններ, անեկդոտներ, օրհնանքներ եւ սրախոսություններ, դրանք էլ ավելի քաղցրացրել ծիծաղի նեկտարով, բարբառային բաղադրիչներով՝ զվարթ տրամադրություն, ինքնաբուխ հրճվանք պարգեւելով լսողներին: Ըստ բժիշկների եւ հոգեբանների՝ ծիծաղի մեկ րոպեն համարժեք է 45 րոպեանոց ֆիզիկական մարզումներին, քանզի այդ ընթացքում միաժամանակ աշխատում են տասնյոթ մկաններ՝ նպաստելով ինքնազգացողության լավացմանը:

Ժողովածուում զետեղված գործերով վայոցձորցին ներկայանում է իր կենսուրախ, պարզ ու շիտակ բնավորությամբ, ավանդական նիստուկացով եւ մարդկանց ժպիտով նայելու կարողությամբ:

 

ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031