Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուռի» ղազախստանցի վարորդը 3 օր մնացել է Իջեւանում

Դեկտեմբեր 27,2016 22:55

Դեկտեմբերի 27-ին Իջեւան քաղաքից մոտ 13 կմ հյուսիս, միջպետական ավտոճանապարհին հանդիպեցինք ազգությամբ ռուս, Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքից վարորդին: Նա ասաց, որ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, Մայիսյան կամրջից ոչ հեռու, մթության մեջ ինքը բեռնատարով բախվել է մետաղյա ոչ լայն կամրջի եզրին:

img_0622

Վարորդն ասաց, որ հարկ է այդտեղ ճանապարհային նշան տեղադրել կամ լուսային անդրադարձիչներ, որպեսզի վարորդներն իմանան, որ կամուրջ են անցնում:

Հայաստան չինական ապրանքներ ներկրող ղազախստանցի վարորդի խոսքերով ՝ իրեն հայտնել են, որ նշված պատճառով այդ հատվածում նախկինում բազում վթարներ են եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031