ՊՊԾ գնդի գրավման հետ կապված գործի շրջանակներում այսօր առավոտյան խուզարկություն է կատարվել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վահրամ Պետրոսյանի բնակարանում: Նրա խոսքերով՝ Հատուկ Քննչական ծառայության եւ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մինչ խուզարկությունը ցույց են տվել դատարանի որոշումը:
«Բնականաբար որեւէ արգելված իր տանը չկար, իրենք ինչ- որ փաստաթղթեր էին փնտրում: Երեւի մտածում էին գնդի գրավման պլանը մեր տանը պետք է լինի»,- «Ա1+»ին ասաց Վահրամ Պետրոսյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: