Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կարողանում է թշնամական Ադրբեջանում որոշակի գործընթացներ կառավարել». Վարդան Ոսկանյանը՝ հայ-թալիշական գործակցության մասին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 22:03

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր կազմակերպվել էր «Թալիշներ. պատմություն և արդիականություն» խորագրով  քննարկում՝ հայ եւ թալիշ փորձագետների մասնակցությամբ: «Եթե քաղաքական գնահատական տանք թալիշական շարժմանը, ապա այն ունի տարբեր բեւեռներ՝ ինքնավարության կողմնակիցներից մինչեւ Թալիշստանի կատարյալ անկախության կողմնակիցներ: Կարեւոր է, որ թալիշների քաղաքական վերնախավը գնահատում է հայկական ներդրումը թալիշական քաղաքական  շարժումներում եւ գիտական զարգացումներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա բնորոշմամբ՝ Երեւանն այն բացառիկ կենտրոնն է, որտեղ զարգանում է թալիշների լեզվի, պատմության եւ մշակույթի ուսումնասիրությունը:

«Կարեւոր աշխատանք է արվում նաեւ թալիշական քաղաքական շարժման համախմբման ուղղությամբ: Կարծում եմ՝ ՀՀ-ն կարողանում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային գերտերություն եւ դա ամենեւին էլ չափազանցություն չէ, որովհետեւ կարողանում է որոշակի գործընթացներ կառավարել մեզ համար թշնամական Ադրբեջանական հանրապետությունում: Այդ գործընթացները կատարվում են «մի վնասիր» կարեւոր սկզբունքով, որովհետեւ զգացական մոտեցումները պետք է մի կողմ դնել եւ զբաղվել մաքուր գիտությամբ: Վերջինիս կիրառական գործածության համատեքստում հայերը եւ թալիշները տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են: Գիտական փաստարկներն ապացուցում են, որ այդ երկու ժողովուրդները շփվել են մինչեւ տարածաշրջանում թյուրքալեզու տարրի հայտնվելը: Երկու հինավուրց ժողովուրդներն այսօր կարիք ունեն գործակցության, երկխոսության»,-համոզմունք հայտնեց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը փաստեց, որ Ալիեւի ռեժիմն աշխատում է թալիշական ինքնությունն «ապամոնտաժելու», նրանց ձուլելու, նաեւ՝ հայերի դեմ օգտագործելու ուղղությամբ. «Թալիշական բնակչության մի մասն Ալիեւյան ռեժիմի կողմից օգտագործվում է հայերիս դեմ՝ որպես «թնդանոթի միս»: Կարծում եմ՝ թալիշ առանցքային գործիչների հետ նոր փուլ սկսելու կարիք ունենք, դա ժողովրդական դիվանագիտության կարեւոր օղակներից է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031