Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւյան բռնապետական ռեժիմը ցեղասպանության է ենթարկում թալիշներին». փորձագիտական քննարկում՝ ԵՊՀ-ում. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 21:10

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր կազմակերպվել էր «Թալիշներ. պատմություն և արդիականություն» խորագրով քննարկում՝ հայ և թալիշ փորձագետների, հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ: Թալիշ քաղաքական գործիչները տեսակապի միջոցով ներկայացրեցին թալիշների խնդիրները, թալիշական ազգային շարժման նպատակներն ու հեռանկարները: Հիշեցնենք՝ թալիշներն Ադրբեջանի տեղաբնիկ, պետականազուրկ ժողովուրդներից են, որոնք բարձրաձայնում են անկախանալու հարցը:

Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան նշեց, որ թալիշների ձայնն արդեն իսկ լսելի է միջազգային ամբիոններից, թեեւ Ադրբեջանի իշխանությունը փորձում է ճնշել այն. «Մեր շարժումը կողմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ադրբեջանաբնակ մեր համախոհների եւ աջակիցների թիվը գնալով ավելանում է: Ալիեւի ռեժիմը տեղաբնիկների հանդեպ բռնության քաղաքականություն է վարում, եւ մեր նպատակն է՝ իշխանափոխությունը»:

talishstan

Ներկայացնելով իրավիճակը, թե ինչպես է Ադրբեջանի բռնապետական ռեժիմը  վարվում թալիշների հետ, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովն ասաց. «Թալիշներին սպանում են, բանտարկում, անգամ՝ քիմիական-կենսաբանական պատերազմ վարում նրանց հանդեպ: Արհեստական ճանապարհներով վիրուսներ են տարածում թալիշաբնակ բնակավայրերում՝ այդ կերպ ցեղասպանություն իրականացնելով: Իսկ իրավապահները թալիշներին են վերագրում թմրանյութերի տարածում եւ զենքի վաճառք»:

Թալիշ քաղաքական գործիչները նաեւ ընդգծեցին, որ Ադրբեջանում իրենց ցանկացած խաղաղ քաղաքական ակցիա անմիջապես ճնշվում է, իսկ ալիեւյան կլանի հեռացումը ժամանակի հարց է:

Իսմայիլ Շաբանովն իր հերթին անդրադարձավ նաեւ Արցախյան հակամարտությանը՝ նկատելով, որ Արցախի ժողովուրդը ժամանակին անկախության հանրաքվեով խելացի քայլ է կատարել. «Հաջողություն ենք մաղթում նրանց»:

Թե ինչ փուլում է հայ-թալիշական գիտական գործակցությունը, այդ մասին՝ քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031