«ԱԻԿԱ Հայաստան» քննադատական հանդեսը դեկտեմբերի 27-ին մրցանակաբաշխություն էր կազմակերպել: Մրցանակներ հանձնվեցին «Անտեսված իրականը» եւ Երեւանյան կոլեկցիոների ընտրությունը 3 Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցահանդեսների մասին գրված քննադատական հոդվածների համար:
Հանդեսի խմբագիր Նազարեթ Կարոյանը մրցանակաբաշխության ընթացքում ասաց, որ «ԱԻԿԱ Հայաստանը» վերջին տասնամյակի Հայաստանի արվեստի դաշտի կարեւորագույն կազմակերպություններից մեկն է. «Քննադատական հանդեսի հետ միասին մենք ստեղծվել է երկու գործիք քննադատական տեքստի զարգացման համար: Այդ գործիքներից մեկը մշտադիտարկումն է:
«ԱԻԿԱ Հայաստանի» բոլոր անդամները հետեւում են եւ հավաքում բոլոր տեքստերը՝ սկսած բոլոր տեքստերից, մամուլի հաղորդագրություններից մինչեւ գրախոսության հայտ ներկայացնող հոդվածները: Հավաքում են մեկ ընդհանուր թղթապանակի մեջ, այնուհետեւ այդ թղթապանակից կազմում են կարճ ցուցակ եւ այդ ցուցակը փոխանցում հատուկ մրցանակաբաշխության համար ստեղծված հանձնաժողովին»:
Կարդացեք նաև
Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ ստացան Ելենա Այդինյանը, Աննա Գալստյանը, մշտադիտարկման ընթացքում ընտրված հոդվածների համար մրցանակներ ստացան Լիլիթ Սարգսյանը, Ռուզաննա Գրիգորյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ