Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ու փոխնախարարը վստահեցնում են՝ «Դեղերի մասին» նոր օրենքը շատ էլ լավն է, հակառակ դժգոհությունների (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 18:29

«Դեղերի մասին» օրենքն, որն արդեն ուժի մեջ է մտել, ոչ խոշոր ներմուծող ընկերությունների համար բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու: Այս մասին բազմիցս ահազանգել է «Վագա Ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը:

Մտավախություն կա, որ նոր օրենքը հանգեցնելու դաշտի մենաշնորհացմանը, եւ խաղից դուրս կարող են գալ միջին եւ մանր ընկերությունները:

Պարոն Վարսանյանի ներկայացմամբ՝ օրենքի դեղերի մեծածախ եւ մանրածախ վաճառքի բաժանման դրույթը փակուղու առաջ է կանգնեցնելու ընկերությանը. «Մեր ցանցի բոլոր դեղատներն՝ առանձին-առանձին, պետք է անցնեն վերալիցենզավորման գործընթաց, եւ նույն այդ ժամանակ իրավունք չունեն դեղ վաճառել. պետք է փակվեն: Վերալիցենզավորման գործընթացն առնվազն մեկ ամիս է տեւում եւ յուրաքանչյուր դեղատանը «կարժենա» մոտ 1000 դոլար: Եվ անգամ չեն էլ մտածել, որ արտոնագիր ունեցող դեղատները կարող էին ավտոմատ վերալիցենզավորվել»:

Այսօր առողջապահության նախարարի տարեվերջյան ասուլիսի ժամանակ նոր օրենքի՝ դաշտ մենաշնորհելու մասին հարցին, նախարար Ալթունյանը բացառեց, որ նման բան կարող էլ լինել: Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք ծանո՞թ է «Վագա ֆարմ» ընկերության հնչեցրած խնդիրներին, եւ ի՞նչ կարող է ասել այդ առնչությամբ, պարոն նախարարը պատասխանեց՝ ծանոթ չէ, բայց կկարդա հարցազրույցը եւ կպատասխանի:

Ասուլիսին ներկա փոխնախարար Սերգեյ Խաչատրյան էլ անդրադառնալով խնդրին, վստահեցրեց՝ մեծածախ լիցենզավորման մեջ կան ենթակետեր, եւ այն դեղորայքը, որոնք չեն պահանջում հատուկ պահպանման պայմաններ,ավելի հեշտ կստանա լիցենզիաներ, եւ փոքր դեղատները կկարողանան հեշտ լիցենզավորվել:

Մանրամասն ՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031