Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կձգձգվի մինչև Հայաստանի հերթն անցնի». Աղասի Ենոքյան

Դեկտեմբեր 27,2016 18:22

«Հայաստանի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետևություն արեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ է հետաձգվում: Պարոն Ենոքյանը վրդովվելով նշեց, որ ՀՀ-ն ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»:

Մեր այն դիտարկմանը, այն, որ այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, վկայում է այն մասին, որ կառույցին անդամակցող երկրները ունեն շահերի բախում, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կառույցը ռազմաքաղաքական է, և որոշումներն ընդունվում ու պարտադրվում են ՀՀ զինված ուժերին. միացյալ զորախումբը, ՀԱՊԿ միասնական համակարգը և բազմաթիվ այլ որոշումներ և դրանք մատուցվում են Հայաստանում: ՀՀ-ն այդտեղ լուրջ խոսք չունի ասելու:ՀՀ-ն որոշումներ ընդունելու քիչ մեխանիզմներ ունի»:

Ըստ Աղասի Ենոքյանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը, կամ այնքան ժամանակ, մինչև որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, և ակնհայտ կդառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներ են ընդունվում, այլ Պուտինի»:

Աղասի Ենոքյանը ցավով նշեց, որ բոլոր պետություններն իրենց հստակ դիրքորոշումը հայտնում են բացի Հայաստանից. «Բոլոր պետությունների ղեկավարներն էլ կարողանում են իրենց ճիշտը ցույց տալ: Ամեն մեկը, եթե ինչ-որ խնդիր է ունենում Պուտինի կամ ՀԱՊԿ կառույցների հետ, կարողանում է իր վերաբերմունքը ցույց տալ: ՀՀ-ն է, որ պատրաստ է և համաձայն ամեն ինչի»:

Հետաքրքրվեցինք` ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է ճիշտ, որ իրեն դրսևորի ՀՀ քաղաքական ղեկավարությունը: Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Ցածր մակարդակով ներկայանալը, չներկայանալը նիստերին, ՀԱՊԿ որոշումներին ընդդիմանալը, հանգիստ մեր բանակային կորպուսները չհանձնելը ՌԴ-ին, հակաօդային պաշտպանության խնդիրներին ընդդիմանալը»: Մեր այն դիտարկմանը, թե կաշկանդումներ կան, պարոն Ենոքյանն արձագանքեց. «Ռուսաստանը մեզ վրա ազդեցություն ունի նաև ներքին քաղաքականության մեջ: ՀՀ ղեկավարությունը վախենում է, որ եթե ՌԴ-ին դեմ գնա, այն կազդի իր իշխանության երկարացմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031