Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Տարածքներն ազատագրում ենք եւ դրանք մեզ են պատկանում ոչ միայն որպես անվտանգության գոտի, այլեւ որպես ապրելու հնարավորություն մեր բնօրրանում». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 18:08

«Պետք է դատապարտել քեմալաբոլշեւիկյան գործարքը, նաեւ Թուրքիայի կողմից մեր հայրենիքի օկուպացիան: Սա մեր առաջիկա քաղաքական գործընթացի բաղկացուցիչներն են, որոնք կարեւոր են: Դրանք չենք արվել դեռեւս 90-ականներից: Հետեւանքը՝ հայ-թուրքական արձանագրությունները, եւ այն, որ Սերժ Սարգսյանը կրկնում է իր նախորդի՝ իր հոգեհոր հայտարարությունը, որ պատրաստ է հանձնել մեր հայրենիքի մի մասը: Սա պետք է դատապարտվի»,-այսօր «Արցախ. հաղթական այլընտրանք» խորհրդաժողովի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նկատեց՝ շատ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ազատագրված տարածքներն անվտանգության գոտի են. «Այդպես չէ: Տարածքներն ազատագրում ենք եւ դրանք մեզ են պատկանում ոչ միայն որպես անվտանգության գոտի, այլեւ որպես ապրելու հնարավորություն մեր բնօրրանում»:

Հավելենք, որ խորհրդաժողովն այսօր հանդես է եկել  հայտարարությամբ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031