Լրահոս
Օրվա լրահոսը

2016թ. Թոփ-100 ռուսատյացները

Դեկտեմբեր 27,2016 18:06

Ռուսական tsargrad.tv պորտալը կազմել է 2016թ. գլխավոր ռուսատյացների Թոփ-100-ը, որում տեղ են գտել ռուս և համաշխարհային քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ, արվեստի գործիչներ և այլն:

1.Մարիա Արբատովա, ֆեմինիստ

2.Միխայիլ Աբիզով, գործարար, հասարակական-քաղաքական գործիչ

3.Արսեն Ավակով, Ուկրաինայի ներքին գործերի նախարար
«Կանադա էլ կգան (Ռուսաստանը-խմբ.)՝ Արկտիկայով, սառույցի վրայով՝ շելֆի կոնֆլիկտի պատճառով: Ճապոնիա էլ կգան` Կուրիլյան կղզիների կոնֆլիկտի պատճառվ: Նրանք կլինեն ամենուր, որովհետև մենք թույլ ենք տալիս»:

4.Ռուստեմ Ադագամով. լուսանկարիչ.

5.Բորիս Ակունին (Գրիգորի Չխարտիշվիլի), գրող, հրապարակախոս
«Դա ագրեսիվ, գաղափարապես բռնակալ, քսենոֆոբ և հոմոֆոբ երկիր է: Այսօրվա Ռուսաստանը հենց այդպիսին է: Ու, հետևաբար, եթե Ֆրանսիան ցանկանում է եղբայրանալ նման գծերով քաղաքական ռեժիմի հետ, հիանալի է, պարզապես դա նշանակում է, որ հենց Ֆրանսիայում էլ ամեն ինչ կարգին չէ»:

6.Եվգենիա Ալբաց, լրագրող

7.Գրիգորի Ամնուել, ռեժիսոր

8.Անրի Լևի Բերնար, փիլիսոփա

9.Լիա Ախեջակովա, դերասանուհի

10.Արկադի Բաբչենկո, լրագրող

11.Ստանիսլավ Բելկովսկի, քաղաքագետ

12.Զբիգնև Բժեզինսկի, քաղաքագետ, ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական
«ԱՄՆ կառուցողական քաղաքականությունը պետք է վարել համոզիչ կերպով և հաշվի առնելով հեռավոր հեռանկարները: ԱՄՆ-ը պետք է ձգտի հասնել այնպիսի արդյունքների, որոնք կնպաստեն, որպեսզի Ռուսաստանում աստիճանաբար հասկանան, որ այն կարող է դառնալ ազդեցիկ համաշխարհային տերություն՝ բացառապես Եվրոպայի կազմում»:

13.Անդրեյ Բիլժո, նկարիչ, ծաղրանկարիչ

14.Կոնստանտին Բորովոյ, ձեռնարկատեր.

15.Դմիտրի Բիկով, բանաստեղծ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար

16. Վլադիմիր Վարֆոլոմեև, «Էխո Մոսկվիի» փոխխմբագիր

17.Իլյա Վարլամով, բլոգեր. գործարար.
«Կարելի է ինչքան հնարավոր է «Բուլավայով» կամ «Իսկանդերով» կուրծք ծեծել, բայց մարդ չկա: Մարդ չկա, որ տիեզերք թռչի: Մարդ չկա, որ քաղաքներ ղեկավարի: Դումայում նստած արնախումները մրցում են, թե ով ավելի զառանցագին օրենք կընդունի»:

18.Ալեքսեյ Վենեդիկտով, «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր

19. Մարիա Գայդար, Եգոր Գայդարի դուստրը

20. Մատվեյ Գանապոլսկի, լրագրող

21. Անտոն Գերաշչենկո, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական

22. Ալլա Գերբեր, գրող, կինոքննադատ, հասարակական ու քաղաքական գործիչ

23. Լեոնիդ Գոզման, քաղաքական գործիչ

24. Գրեֆ Գերման, «Սբերբանկի» ղեկավար

25. Դալյա Գրիբաուսկայտե, Լիտվայի նախագահ

26. Վասիլի Գրիցակ, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար

27. Գենադր Գուդկով, նախկին պատգամավոր, գործարար

28. Դմիտրի Գուդկով, Գենադի Գուդկովի որդին, նախկին պատգամավոր

29. Արկադի Դվորկովիչ, Ռուսաստանի փոխվարչապետ

30. Ֆիլարետ Դենիսենկո, Կիևի պատրիարք

31.Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար
«Աշխարհում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վատթարանում է… Եթե նրանք շարունակեն անել այն, ինչ անում են, նրանք կզրկվեն եղած համակրանքից: Նրանք ռումբ են նետում և սպասում՝ երբ կգան փրկիչները, երբ խաղաղ բնակիչները կսկսեն վիրավորներին տեղափոխել փլատակների տակից, և 5 րոպե հետո նոր ռումբ են նետում»:

32. Ռոման Դոբրոխոտով, The Insider-ի գլխավոր խմբագիր

33. Վիկտոր Երոֆեև, գրող

34.Միխայիլ Եֆրեմով, դերասան

35. Դիտրի Զիմին, գործարար

36. Անդրեյ Զուբով, պատմաբան

37. Մաքսիմ Կանտոր, գրող, նկարիչ

38. Էշթոն Քարթեր. Պենտագոնի ղեկավար
«Մինչ այժմ Ռուսաստանը ագրեսիա է ցուցաբերել գլխավորապես Եվրոպայում: Այդպես էր Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Մենք պետք է պահպանենք վճռական տրամադրվածությունը՝ Եվրոպայում և Սիրիայում Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի նկատմամբ»:

39. Գարի Կասպարով, շախմատիստ, քաղաքական գործիչ

40. Միխայիլ Կասյանով, նախկին վարչապետ, այժմ՝ «Պառնաս» ընդդիմադիր կուսակցության նախագահ

41. Եվգենի Կիսելյով, լրագրող

42. Հիլարի Քլինթոն, ԱՄՆ նախկին պետքարտուղար
«Մեր 17 հատուկ ծառայությունները, ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական, եկել են այն եզրակացության, որ լրտեսական հարձակումները, այդ կիբերհարձակումները կազմակերպվել են Կրեմլի բարձրագույն էշելոնի կողմից, և դրանք ուղղված են մեր ընտրությունների ընթացքը խախտելուն»:

43. Ալֆրեդ Կոխ, նախկին փոխվարչապետ

44.Ստանիսլավ Կուչեր, լրագրող

45. Քսենիա Լարինա, լրագրող

46. Յուլյա Լատինինա, լրագրող

47. Ալեքսեյ Լեբեդինսկի, երաժիշտ

48. Պավել Լոբկով, լրագրող

49. Սերգեյ Լուկաշևսկի, «Սախարովի կենտրոնի» տնօրեն

50. Անդրեյ Մակարևիչ, «Մաշինա վրեմենի» խմբի սոլիստ

51.Մայք Մաքֆոլ, ԱՄՆ նախկին դեսպանը Ռուսաստանում

52. Անդրեյ Մալգին, լրագրող

53. Վյաչեսլավ Մալցև, հասարակական և քաղաքական գործիչ

54. Տոմաշ Մացեյչուկ, լեհ լրագրող

55. Անտոնի Մացերևիչ, Լեհաստանի պաշտպանության նախարար

56. Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր
«Ռուսաստանը, Իրանը և Ասադի վարչակարգը պատասխանատվություն են կրում քաղաքացիական անձանց և հիվանդանոցների վրա նպատակաուղղված հարձակումների համար: Դրանք հանցագործություններ են, որոնք պետք է պատժվեն: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ առանց դրանից խուսափելու հնարավորության»:

57. Սերգեյ Միտրոխին, քաղաքական և պետական գործիչ

58. Ֆեդերիկա Մոգերինի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար
«Մենք երբեք չենք ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը և չենք հաշտվի Արևելյան Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման հետ: Մենք կուժեղացնենք ԵՄ-ն, կբարձրացնենք մեր արևելյան հարևանների կայունությունը, կաջակցենք նրանց իրավունքին՝ ազատ կերպով որոշել իրենց մոտեցումը ԵՄ-ի նկատմամբ»:

59. Ալեքսանդր Նեվզորով, լրագրող

60. Եվգենի Նիշչուկ, Ուկրաինայի մշակույթի նախարար

61. Անդրեյ Օկարա, ուկրաինացի քաղաքագետ

62. Ֆրանսուա Օլանդ, Ֆրանսիայի նախագահ.
«Ես ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք հանդիպումն օգտակար կլինի: Արդյոք այն անհրաժեշտ է: Հնարավոր կլինի՞ ճնշում գործադրել: Կկարողանա՞նք հասնել այն բանին, որպեսզի նա (Պուտինը-խմբ.) դադարի անել այն, ինչ անում է սիրիական վարչակարգի հետ միասին… Եվ եթե ես հանդիպեմ նրա հետ, ես նրան կասեմ, որ դա անընդունելի է և լուրջ ազդեցություն է ունենում Ռուսաստանի վարկանիշի վրա»:

63. Գլեբ Պավլովսկի, քաղաքագետ, հաղորդավար

64. Սերգեյ Պարխոմենկո, լրագրող

65. Սամանթա Փաուեր. ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ում

66. Անդրեյ Պիանտկովսկի, հրապարակախոս

67. Ալեքսանդր Պոդրաբինեկ, այլախոհ

68. Վլադիմիր Պոզներ, հեռուստահաղորդավար, լրագրող
«Այսպես կոչված բարքերի մաքրության այսօրվա հովանավորները, ովքեր վրդովմունքով բղավում են հավատացյալ քրիստոնյաների, մուսուլմանների և այլոց զգացմունքները վիրավորելու մասին, ոչ մի բանով չեն տարբերվում ԻՇԻՊ-ի մոլեռանդ անդամներից, որոնք ավերել և ավերում են հնագույն բացառիկ հուշարձաններ, քանի որ դրանք՝ այդ հուշարձանները, վիրավորում են իրենց կրոնական հավատքը: Դրանք, ոչ ավել, ոչ պակաս, բարբարոսներ են»:

69. Պյոտր Պորոշենկո, Ուկրաինայի նախագահ
«Խորհրդային Միությունը շարունակում է ապրել, և պետք է դրան վերջ տեղ: Մի՛ հավատացեք: ԽՍՀՄ-ը ո՛չ փաստաթղթերում է, ո՛չ է Բելովեժսկի արգելոցում: Խորհրդային Միությունը գլուխներում է: Եվ այդ առումով ԽՍՀՄ-ը մինչ այժմ թաղված չէ, և Ուկրաինան այսօր պայքարում է, որպեսզի վերջնականապես «հիվանդ» գլուխներից դուրս հանի ԽՍՀՄ վերածննդի գաղափարը»:

70.Եգոր Պրոսվիրնին, լրագրող

71.Կոնստանտին Ռայկին, ռեժիսոր

72. Ալեքսանդր Ռիկլինի, լրագրող

73. Նիկոլայ Սվանիձեն, պատմաբան

74. Կիրիլ Սերեբրեննիկով, ռեժիսոր

75. Քսենիա Սոբչակ, Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի և սենատոր Լյուդմիլա Նարուսովայի դուստրը

76. Ջորջ Սորոս, ամերիկացի ֆինանսիստ, ներդրող
«Պուտինի վարչակարգին սնանկություն է սպասվում 2017թ., երբ սկսվի արտասահմանյան վարկերի մեծ մասի մարման ժամկետը: Արևմտյան պատժամիջոցների և նավթի գների կտրուկ նվազման պատճառով Ռուսաստանի իշխանություններն ի վիճակի չեն պահել այդ խոսումներից ոչ մեկ: Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 7 տոկոսը, և կառավարությունը ստիպված կլինի այն կրճատել մինչև 3 տոկոս, որպեսզի ինֆլյացիան դուրս չգա վերահսկողությունից»:

77. Ալեքսանդր Սոտնիկ, լրագրող

78. Վիկտոր Սուվորով, գրող

79. Դմիտրի Սուվորով, լրագրող

80. Արտեմի Տրոիցկի, հրապարակախոս

81. Ալեքսանդր Տուրչինով, Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության խորհրդի ղեկավար

82. Օլեգ Կաշին, լրագրող

83. Լյուդմիլա Ուլիցկայա, գրող

84. Ալեքսեյ Ուլյուկաև, տնտեսական զարգացման նախկին նախարար

85. Էդուարդ Ուսպենսկի, գրող

86. Ալեքսեյ Ուչիտել, ռեժիսոր

87. Նիկոլայ Ֆոմենկո, դերասան

88. Աննա Ֆոտիգա, Եվրախորհրդարանի պատգամավոր

89. Մայքլ Ֆելլոն, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

90. Միխայիլ Խոդորկովսկի, գործարար

«Եթե հանենք ծերերին, երեխաներին և սեփական խնդիրներով խիստ մտահոգված մարդկանց, ապա մնացածից մեզ անհրաժեշտ է շուրջ 40 մլն մարդ: Նրանց թվում կան այնպիսիք, որոնք պատրաստ են փողոց դուրս գալ և մինչև վերջ կանգնել, և այնպիսիք, որոնք պատրաստ են միայն որոշակի քայլերի: Ուրեմն, եթե մենք ցանկանում ենք միավորել 40 մլն մարդու, մենք այժմ չպետք է խոսենք մասնավորությունների մասին: Անցումային շրջանում պետք է որոշել միայն այն հարցերը, որոնք չլուծել չի կարելի, առանց որոնց արդար ընտրությունների անցկացումը հնարավոր չէ: Մնացած ամեն ինչ կարելի է հետաձգել: Օրինակ, Ղրիմի հարցը, որ ինձ անընդհատ տալիս են, կարելի է հետաձգել մինչև ընտրությունները»:

91. Դավիդ Խոմակ, ինտերնետ-ակտիվիստ

92. Անատոլի Չուբայս, «Ռոսնանո»-ի ղեկավար

93. Իգոր Չուբայս, պատմաբան, Անատոլի Չուբայսի եղբայրը

94. Վիկտոր Շենդերովիչ, հաղորդավար, գրող-երգիծաբան
«Երկիրն արդեն մեր աչքի առաջ դեգրադացվում է: Այն պարզապես կարող է վերածվել գլոբուսի ծայրամասում ինչ-որ տեղ նավթագազային անշարժ գույքի»:

95. Պավել Շեխտման, հրապարակախոս

96. Իգոր Շուվալով, ՌԴ փոխվարչապետ

97. Մարտին Շուլց, Եվրախորհրդարանի նախագահ

«Ռուսաստանը վտանգի է ենթարկում համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը և միջազգային իրավունքի սահմանված սկզբունքները»:

98. Գրիգորի Յավլինսկի, քաղաքական գործիչ

99. Լեոնիդ Յարմոլնիկ, դերասան

100. Իլյա Յաշին, քաղաքական գործիչ
«Անկասկած, Ղրիմը Ուկրաինայի տարածք է, որը անօրինական կերպով միացվել է Ռուսաստանին»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031