Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է առողջապահության համակարգի գլխավոր մասնագետների ցանկը

Դեկտեմբեր 27,2016 18:15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է Երևան քաղաքի առողջապահության համակարգի գլխավոր մասնագետների ցանկը: Ըստ այդմ, առողջապահության համակարգի 37 աշխատակիցների՝ ըստ մասնագիտացումների, շնորհվել են համապատասխան կոչումներ:

Շնորհված կոչումները հավաստող Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումները քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է հանձնել գլխավոր մասնագետներին՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Շնորհավորելով մասնագիտական կոչումների արժանացած բուժաշխատողներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ամենօրյա նվիրված աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ ևս նրանք իրենց մասնագիտական հմտությունները լավագույնս կծառայեցնեն ի շահ բնակիչների առողջության պահպանման:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031