Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսային տեսուչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` պետությանը պատճառելով շուրջ 15,5 մլն դրամի վնաս

Դեկտեմբեր 27,2016 18:01

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչ Վարդան Սիսակյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, էական վնաս է պատճառել պետությանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ մաքսային տեսուչի մտերիմ Գագիկ Հարությունյանը Արկադի Աբովյանի անվամբ ՀՀ է ներմուծել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը 28.08.2013թ.-ին ձևակերպվել է «ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմով: Այնուհետև, ավտոմեքենայի մաքսազերծումից խուսափելու և այն անարգել տնօրինելու նպատակով, Գ. Հարությունյանը դիմել է տեսուչ Վ.Սիսակյանին, որպեսզի վերջինս մաքսային ռեժիմի փոփոխություն կատարի : Վ. Սիսակյանն էլ, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, առանց ավտոմեքենան ՀՀ-ից դուրս բերելու և համապատասխան զննության ընթացակարգ կիրառելու փաստի, ապօրինի կերպով փոխել է մաքսային ռեժիմը և հաստատել «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ձևակերպված հայտարարագիրը: Այսինքն, ըստ այդ ձևակերպումների, «Մերսեդես-Բենց»-ն իբրև թե դուրս է բերվել ՀՀ-ից Բագրատաշենի անցակետով, սակայն իրականում Գ. Հարությունյանն այն թաքցրել է հանրապետության տարածքում և հնարավորություն ստացել անարգել տնօրինել փոխադրամիջոցը` որոշ ժամանակ անց այն օտարելով «Ավտոդաս» ՍՊԸ տնօրեն Միքայել Ղազարյանին: Վերջինս էլ, որոշ ժամանակ անց, մասնատել և վաճառել է ավտոմեքենան:

Այսպիսով, մաքսային տեսուչ Վ.Սիսակյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և հեղինակազրկել ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգը` խաթարելով նրա բնականոն գործունեությունը: Բացի այդ, Վ. Սիսակյանի գործողությունների հետևանքով, պետությանը պատճառվել է զգալի չափով գույքային վնաս. ավտոմեքենան փաստացի չմաքսազերծելու հետևանքով պետբյուջե չի մուտքագրվել Գ. Հարությունյանի կողմից պարտադիր վճարման ենթակա 15.669.690 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` սահմանապահ զորքերի ծառայողներն էլ, իրենց հերթին, կատարել են առերևույթ պաշտոնեական կեղծիք. սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կեղծ գրանցում են կատարել՝ Արկադի Աբովյանի կողմից նշված ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը հատելու և հետիոտնային անցակետով վերադառնալու վերաբերյալ: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործն առանձին վարույթով առանձնացվել և ուղարկվել է ըստ

Վարդան Սիսակյանին էլ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031