«Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ունի նկրտում. անգամ Արցախից տարածքներ ստանալու դեպքում չի հրաժարվի ՀՀ-ին տիրելու մտքից»,-այսօր «Արցախ. հաղթական այլընտրանք» խորհրդաժողովի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
«Դա ալիեւները բազմիցս հայտարարել են: Հետեւաբար, փուլային կամ փաթեթային լուծումները սնանկ օրակարգեր են»,-նշեց նա:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ անգամ եթե ազատագրված տարածքները չհանձնվեն, վտանգը, միեւնույն է, մնում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն չկարողանա դիմանալ իրենց վարած «մաշեցման» պատերազմին»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ