Այսօր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց վերջերս իր իսկ կողմից հնչեցրած ստվերային շրջանառության թիվը: Մասնավորապես՝ 120 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն կա առողջապահության ոլորտում, նախարարությունն ի՞նչ քայլեր է նախատեսում այդ գումարները ստվերից հանելու, եւ եթե դա կոռուպցիայի դրսեւորում է, գուցե համապատասխան մարմիններին դիմեն:
Մինչ պարոն Ալթունյանը մտածում էր ինչ պատասխանել, փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նախարարի ականջին շշնջաց՝ «Բայց դա կոռուպցիա չէ, գրպանից դուրս ծախս է»:
Իսկ նախարար Ալթունյանն էլ հարցին ի պատասխան՝ ասաց. «Նախ դա ես չեմ ասել, Համաշխարհային բանկի վերլուծական թվերն են, ես կրկնել եմ: Իհարկե, այդ շրջանառության մեջ կոռուպցիոն ռիսկեր կան, բայց ոչ ամբողջ շրջանառությունն է կոռուպցիա: Զգալի մասը քաղաքացիների ցանկությունն է, դրանք վճարումներ են, որոնք քաղաքացիներն անում են իրեն բարի կամքով»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ