«Ժողովուրդն ու զինվորն ապրիլին ասացին՝ հող չունենք հանձնելու: Որքան էլ քաղաքական առումով փորձեն հող հանձնելու մտավարժանքներ անել, իրականությունն այլ է…Զինվորը պատգամ է թողել՝ հողն արյունով պահել ենք, խրամատ հանձնողի…»,-այսօր «Արցախ. հաղթական այլընտրանք» խորհրդաժողովի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ազատագրված տարածքները ռազմական եւ տնտեսական նշանակություն ունեն: Դրանք ակտիվ ներգաղթի պայմաններում բնակեցնելու խնդիր չկա, եւ չկա գերտերություն, որը կարող է պարտադրել այդ տարածքները վերադարձնել: Նման ճնշում չկա, դրա համար պարտվողական տրամադրությունը կարող է լինել քաղաքական կատեգորիա, բայց գործնական իրավիճակն այլ է»,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ միայն ազատագրված տարածքներով է հնարավոր պաշտպանել հայությանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ