Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնությունը՝ դատարանում

Դեկտեմբեր 27,2016 17:03

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Սասնա ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի, Արսեն Մկրտումյանի եւ Սոսո Մարգարյանի գործով հերթական դատական նիստը: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ:

Նախորդ նիստում մեղադրական ճառի նախապատրաստության համար մեղադրող դատախազը մի քանի օր ժամանակ էր խնդրել:

Այսօր նիստը կրկին հետաձգվեց, այս անգամ՝ փաստաբաններից Արա Զաքարյանի (լուսանկարում) խնդրանքով: «Հերթական անգամ իշխանությունն ապացուցեց, որ իրեն երբեք չի կարելի վստահել, երբ խոսքը գնում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը՝ հավելելով, որ մեղադրյալները ստիպված են համաձայնել արագացված կարգ կիրառելու միջնորդությանը, հույս ունենալով, որ իշխանությունը չի խաբի եւ այս անգամ պայմանական պատիժ կկիրառի: «Բայց դատախազի ելույթից հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ իշխանությունը մարդկանց օգտագործում է, խաբում է: Ընդ որում, իմ խորին համոզմամբ՝ այն, ինչը վերագրված է մեր պաշտպանյալներին, հանցագործություն չէ: Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ բազմաթիվ իրավաբանների: Այսինքն, անձանց ուզում են դատապարտել մի գործողության համար, որը հանցագործություն չի համարվում: Ավելին, հանցագործություն չհամարվող գործողության համար իշխանությունը հրաժարվում է անգամ պայմանական պատիժ կիրառել»,- ասաց փաստաբանը:

Բանն այն է, որ դատախազ Հայկ Պետրոսյանն իր ճառում բոլոր երեք մեղադրյալների համար խնդրեց ազատազրկում 3 տարի ժամկետով եւ խափանման միջոցները թողնել անփոփոխ մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը: Դատախազի ճառից հետո Արսեն Մկրտումյանի մոր ինքնազգացողությունը վատացավ: Ստիպված եղան շտապօգնություն կանչել դատարան:

«Այս պարագայում ես խիստ կարեւոր եմ գտնում, որ ճառիս ինտոնացիան եւ բովանդակությունը բոլորովին այլ լինի, քան նախապատրաստել էի»,- ասաց Արա Զաքարյանը՝ հստակ ընդգծելով այս ամենում քաղաքական ենթատեքստի առկայությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031