Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյանը պետպատվերի տեղաբաշխման մասին. «Որոշ բուժծառայությունների գներն անիրատեսական են» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 16:52

Այսօր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հիվանդանոցներում պետպատվերի տեղաբաշխմանը: Մասնավորապես լրագրողները հետաքրքրվեցին՝ տարեվերջին հիվանդանոցներում ավարտվում են պետպատվերի գումարները, հիվանդները զրկվում են անվճար բուժօգնությունից, բժշկական կենտրոններն ասում են՝ ծառայությունների գներն ավելի թանկ են, քան պետությունը գումար է հատկացնում, արդյոք վերանայելու կարի՞ք կա պետպատվերի հատկացման գործընթացում:

Պարոն Ալթունյանն այս առնչությամբ ասաց. «Եթե այդ տրամաբանությամբ նայենք՝ պետպատվերը կավարտվի ավելի շուտ: Համաձայն եմ, այսօր որոշ բուժծառայությունների գնանշումները անիրատեսական են՝ բավական ցածր են: Հենց այդ պատճառով մենք մեծ կարեւորություն ենք տալիս ֆինանսատնտեսական մեր աշխատանքային խմբին, որը կոչված է նաեւ վերանայել բուժծառայությունների արժեքները, եւ նոր գնանշումներ տալ: Ի վերջո, մենք հասկանանք՝ ի՞նչ գումար արժե Հայաստան երկրի բնակչության առողջության արժեքը: Այսօր մենք ունենք այդ բյուջեում 85 միլիարդ դրամ, ինչքա՞ն կարող է պետք գալ, այդ մասին շուտով կասենք եւ որտեղից ենք վերցնելու այդ գումարը: Ինչ վերաբերում է պետպատվերի ավարտվելուն, այո, այդպիսի երեւույթ կա: Բայց առաջինը ՝ մենք արդեն հայտարարել ենք, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի գումարների բաշխման թափանցիկությունն ապահովենք, շուտով դա կլինի օնլայն, եւ յուրաքանչյուր բնակիչ կարող է հետեւել յուրաքանչյուր դրամի, հիվանդին եւ յուրաքանչյուր հիվանդանոցին տրամադրվող գումարները եւ վերլուծի դրանց տրամաբանությունը: Մենք համոզված ենք՝ այդ միջոցով մենք կկանխենք յուրաքանչյուր չարաշահումները»:

Պարոն նախարարն ասաց, որ պետպատվերի գումարները սահմանափակ են, Ալթունյանը զարգացած երկրների օրինակը բերեց. «Նույն Մեծ Բրիտանիայում պետական ապահովագրությունում հիվանդներն իրենց հերթին սպասում են 2-3 եւ ավելի տարիներ: Մեզ մոտ խոսքը 2-3 ամսվա մասին է: Այստեղ խոսքը պետք է գնա բժշկի հմտության մասին, երբ բժիշկը պետք է տարանջատի շտապբուժօգնությունն ու այն, որը կարելի է անել 1-2 ամիս հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031